Թրամփի հետ լուսանկարվելու համար ռուսաստանցին վճարել է 100 հազար դոլար
Ռուսաստանցին Հանրապետական կուսակցության երկու հայտնի ներկայացուցիչներին 100 հազար դոլար է վճարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ լուսանկարվելու հնարավորություն ստանալու համար: CNN-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրանց մեղադրել է 2016 թվականին Թրամփի նախընտրական արշավի համար ռուսների կողմից դրամական միջոցների անօրինական տրամադրմանը նպաստելու մեջ:
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, խոսքը 43-ամյա Ջեսի Բենթոնի և 75-ամյա Դագ Ուիդի մասին է, որոնք մեղադրվում են նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման օրենքները խախտելու, քարոզարշավին անօրինական ներդրումներ ապահովելու և իշխանություններին միտումնավոր կեղծիք տեղեկատվություն տրամադրելու մեջ:
Թրամփի հետ լուսանկարի համար վճարած ռուսաստանցու անունը չի հրապարակվում, սակայն քննիչները նշում են, որ նա Ուիդի բիզնես գործընկերն է: CNN-ը նշել է, որ նա ցանկանում էր լուսանկարվել քաղաքական գործչի հետ 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Քաղաքական գործչի անունը չի բացահայտվում, սակայն ըստ Politico թերթի և Reuters լրատվական գործակալության վերլուծության, խոսքը գնում է Դոնալդ Թրամփի մասին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Բենթոնն իրեն է թողել 75 հազար դոլար, իսկ մնացած 25 հազար դոլարը՝ նվիրաբերել է Թրամփի նախընտրական հիմնադրամին: 2016թ.-ի սեպտեմբերին Ֆիլադելֆիայում, այնուամենայնիվ, ռուսը նկարվել է քաղաքական գործչի հետ:
Դատարանի արձանագրություններում չեն նշվում, որ գործը կապված է դատախազության կողմից անցկացվող հետաքննության հետ, որն ուսումնասիրում է 2016 թվականի Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև կապերը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Թրամփի նախընտրական թիմը տեղյակ չի եղել, որ գումարն օտարերկրացու կողմից է նվիրաբերվել: