Ժողովրդական արվեստների թանգարանն Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն այս տարի Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, կարևորելով մշակութային ժառանգության համամարդկային դերն ու նշանակությունը՝ թանգարանը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին կներկայացնի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ազգային ավանդույթների, ուտեստների, երգ ու պարի ցուցադրություններով: Նույն օրը թանգարանի Փայտարվեստի ցուցասրահում (հասցե՝ ք. Երևան, Պարոնյան 2) «Միմոս» մարիոնետի թատրոնը փոքրիկ այցելուների համար կցուցադրի տիկնիկային ներկայացում:
Սեպտեմբերի 26-ին թանգարանում և Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Ժողովրդական հեքիաթի ժամ», որի ընթացքում թանգարանի կրտսեր բարեկամները կունկնդրեն ժողովրդական հեքիաթներ՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Հարությունյանի և հայտնի արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի ընթերցմամբ:
Եվրոպական ժառանգության օրերի այցելուները հնարավորություն կունենան դիտելու թանգարանի ժամանակավոր ցուցասրահում օրերս բացված պրիմիտիվիստ գեղանկարիչների նկարների «ՀԱՅԱՍՏԱՆ. լույսն իմ մեջ» խորագրով ցուցահանդեսը:
Հարակից հրապարակումներ`
- Գառնիում սեպտեմբերի 26-ին ազգային փոքրամասնությունները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը, պարերը, խոհանոցը
- Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 25-26-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները