Պուտինը հայտարարել է երկրի բնության պահպանման կարևորության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է երկրի բազմազան բնությունը՝ որպես ազգային հարստություն, պահպանելու կարևորության մասին: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքէջը:
«Կարևոր է, որ ամեն տարի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լայնածավալ, լուրջ աշխատանքն իր ուղեծրում ներառի ավելի ու ավելի նախաձեռնող քաղաքացիների»,-ասել է պետության ղեկավարը «Վագրի օր» միջազգային փառատոնին հղած իր ողջույնի խոսքում:
ՌԴ առաջնորդը հույս է հայտնել, որ վագրին նվիրված տոնը բոլոր ոչ անտարբերներին կհամախմբի վեհ նպատակի համար`պաշտպանելու «տայգայի տիրակալին»:
Միջոցառումը տեղի է ունենում Վլադիվոստոկում, սակայն ՌԴ նախագահն ներկայում ինքնամեկուսացված է Նովո-Օգարյովոյի իր նստավայրում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում