Ջուբգա բնակավայրի վրա հսկայական պտտահողմ է հայտնվել
Տուապսեի շրջանի Ջուբգա բնակավայրի վրա հսկայական պտտահողմ է հայտնվել, որը նկարահանել են ականատեսները: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդվում է «Tuapse Vesti» լրատվական գործակալության Instagram-ի ալիքում:
Ջուբգա բնակավայրի ղեկավար Նիկոլայ Իզվեկովը պարզաբանել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքային խումբն արդեն ժամանել է գյուղ՝ պատրաստվելով արտակարգ իրավիճակի:
Պտտահողմը երևում էր մայրուղուց: Նախնական տվյալներով՝ տարերային աղետն ավերածությունների չի հանգեցրել: Բնակչության շրջանում նույնպես զոհեր չկան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջուգբա-Սոչի ավտոճանապարհին երթևեկության վերականգնման մասին, որը խափանվել էր անձրևից հետո քարաթափման պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում