Այս իշխանությունները քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ դրսևորու են խայտառակություններ.Ռուբեն Մելիքյան
«Այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները քաղաքական ընդդիմության, կամ նման հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ դրսևորու են ապօրինություններ, կոշտություններ, խայտառակություններ, բայց եթե դու նման քաղաքական հայացքներ չունես՝ քո համար ամեն ինչ նորմալ է»,-ընդդիմադիր խմբակցությունների կողմից ԱԺ-ում կազմակերպված քննարկումների ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նա հայտնեց, որ վերջին շրջանում բազմաթիվ ապօրինությունների դեպքերով են իրեն դիմել, որոնք չունեն որևէ քաղաքական ենթատեքստ, այլ վարչական և քրեաիրավական հարթությունում են:
Իրավապաշտպանը բերեց մեկ օրինակ. «Պատկերացրեք, մարդը 9 ամիս կալանքի տակ է ավազակության մեղադրանքով, այն դեպքում, երբ կա հստակ տեսաձայնագրություն, երբ դիմակներով հանցագործի ձեռքը երևում է, որի վրա կա դաճվածք, իսկ ձերբակալվածի ձեռքին այն չկա»:
Ռուբեն Մելիքյանը խնդրեց, որ ընդդիմադիր պատգամավորները նման հարցերին նույնպես ուշադրություն դարձնեն, քանի որ նույնիսկ այնտեղ, որտեղ քաղաքականություն չկա, քաղաքացիները բազմաթիվ ապօրինությունների են ենթարկվում:
«Երբ իշխանությունները հեռանում է իրավական պետության իդեաներից, այդ երևույթը չի ազդում միայն քաղաքական ընդդիմախոսներին, այլ վերաբերում է բոլոր քաղաքացիների իրավունքներին»,-հայտնեց իրավապաշտպանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա