Ռուսաստանում 47 միլիոն քաղաքացի է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը
Ռուսաստանի ընդամենը 47 միլիոն քաղաքացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, որը բավարար չէ երկրում վարակը «կանգնեցնելու» համար»,-«Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի խոսքը մեջբերել է «Գազետա ռու»-ն:
«Մեր մեծահասակների թիվը մոտավորապես 110-115 միլիոն է: Նրանցից 47 միլիոնն են, որ ստացել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափ, այն մեծահասակների կեսից էլ պակաս է: Մենք ունենք մեծ թվով մարդիկ, որոնք ծանր կհիվանդանան, երբ հանդիպեն վիրուսին»,-ասել է Պոպովան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան