Օսկարակիր պրոդյուսերը ստորագրեց Կինոյի տան «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատին
Շատ չեն առիթները, երբ հնարավոր է շարունակել Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատին ստորագրելու ավանդույթը: Պատ, որի վրա հավերժացած են Վիլյամ Սարոյանի, Արամ Խաչատրյանի, Վիմ Վենդերսի, Արմեն Ջիգարխանյանի, Էմիր Կուստուրիցայի և այլոց ստորագրությունները:
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ այս անգամ այդ ավանդույթը շարունակելու առիթ է հանդիսացել օսկարակիր պրոդյուսեր, հիմքում Կոմիտասի կենսագրությունը ֆիլմի՝ «Սողոմոնի երգերը» խաղարկային կինոնկարի, պրոդյուսեր Նիք Վալլելոնգայի ներկայությունը Հայաստանում՝ կապված ֆիլմի հայաստանյան պրեմիերայի հետ:
Բազմաթիվ արվեստագետների, ստեղծագործողների, ֆիլմի ստեղծագործական կազմի, ռեժիսոր Արման Նշանյանի և այլոց մասնակցությամբ կինոյի տան «Բուխարու սրահ»-ում Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ օրերս կայացել է ստորագրման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Նիք Վալլելոնգային շնորհվել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «Մշակույթի ասպետ» շքանշանը և պատվոգիր՝ կինոյում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար:
Նիք Վալլելոնգան համաշխարհային կինոհանրությանը հայտնի անձնավորություն է՝ պրոդյուսեր, սցենարիստ, Պիտեր Ֆարերելիի «Կանաչ գիրքը» ֆիլմի համար արժանացել է Օսկարի՝ լինելով համասցենարիստ և համապրոդյուսեր:
Հարություն Խաչատրյանը շնորհավորել է հյուրին թե «Սողոմոնի երգերը» ֆիլմի, թե բարձր պատվի արժանանալու համար և ցանկացավ ստեղծագործական նոր հաջողություններ: Նիք ՎալլելոնգաՆ շնորհակալություն է հայտնել՝ իր հիացմունքն արտահայտելով հայկական կինոյի ժառանգության հանդեպ՝ նշելով, որ նոր ստեղծագործողներն այդ ժառանգության իրական շարունակողներն են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները