«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել ՀՀ սուվերեն վարկանիշը` «կայուն» հեռանկարով
«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով: Այս մասին հայնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակը, բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը, ինչպես նաեւ կառավարման եւ գործարար միջավայրի, մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշները` համադրելի երկրների հետ համեմատության մեջ: Միևնույն ժամանակ, նշված դրական հանգամանքներին զուգահեռ գործակալությունն առանձնացրել է բարձր արտարժութային պետական պարտքի, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսների եւ աշխարհաքաղաքական լարվածության գործոնները:
Գործակալությունն անդրադարձել է նաեւ 2021 թվականի երկրորդ եռամսյակի իրական ՀՆԱ-ի` նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ 13.2 տոկոս աճին, որը պայմանավորված էր շինարարության, գյուղատնտեսության եւ ծառայությունների ծավալների աճով, ինչպես նաեւ դրամական փոխանցումների զգալի ներհոսքով` միեւնույն ժամանակ կանխատեսելով 2021 թվականի իրական ՀՆԱ-ի 5.5 տոկոս աճ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին