Երիտասարդ չինացին մահացել է 10 րոպեում 1,5 լիտր գազավարված ըմպելիք խմելուց հետո
Պեկինի 22-ամյա բնակիչը մահացել է 10 րոպեում մեկուկես լիտր բարձր գազավորված ըմպելիք խմելուց հետո: «Գազետա ռու»-ն հաղորդում է, որ այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Պեկինի Չաոյան հիվանդանոցի բժիշկների խոսքով՝ երիտասարդը բժիշկների մոտ է գնացել զովանալու համար միանգամից գազավորված ըմպելիքի հսկայական շիշը խմելուց 6 ժամ անց և բողոքել է ուժեղ ցավից և ստամոքսի փքվածությունից: Բժիշկները նրան անմիջապես դեղեր են տվել, որոնք պետք է օգնեին լյարդին հաղթահարել գազերը, սակայն 18 ժամ անց տղամարդը մահացել է:
Բժշկական զեկույցի համաձայն՝ խմիչքի նման արագ ընդունման արդյունքում նրա աղիներում կուտակվել են հսկայական քանակությամբ գազեր: Ճնշման տակ գազը սեղմել է երակը, ինչի հետևանքով լյարդը զրկվել է թթվածին ստանալու հնարավորությունից: Դիահերձումը ցույց է տվել, որ պեկինցին լյարդի իշեմիա է ունեցել:
Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Նաթան Դևիսը ասել է, որ չի հավատում, որ երիտասարդը կարող է մահանալ բացառապես գազավորված ըմպելիք խմելուց` պնդելով, որ մահվան պատճառը կարող է լինել բակտերիալ վարակը:
«1,5 լ գազավորված զովացուցիչ ըմպելիք խմելուց հետո մահանալու հավանականությունը շատ- շատ քիչ է: Սովորաբար նման վիճակ է առաջանում այն պատճառով, երբ դուք ունեք բակտերիաներ, որոնք նորմալ ստամոքս-աղիքային տրակտից անցել են այնտեղ, որտեղ դրանք չպետք է լինեն, այս դեպքում՝ փոքր աղիքի լորձաթաղանթ»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները