Մոտ 80 հազար ֆրանսիացի է հավաքվել բողոքելու սանիտարական անցաթղթերի դեմ
Մոտ 80 հազար ֆրանսիացի պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել սանիտարական անցաթղթերի դեմ: Այդ մասին հայտնում է «Argumenti.ru»-ն:
Նախատեսված 185 ցույցերից չորսը պետք է տեղի ունենա Փարիզում, որի մասին հաղորդում է BFM ռադիոկայանը:
Օգոստոսին Էմանուել Մակրոնը հայտարարել էր նոր սահմանափակող միջոցառումների մասին՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարելու համար:
Դրանից հետո, ռեստորանները, բարերը, առևտրի կենտրոնները, ինքնաթիռները և գնացքները պահանջում են բժշկական անցագիր, որը հաստատում է COVID-19-ի դեմ պատվաստումը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը: