Բռնցքամարտ. Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել բանակայինների ԱԱ-ում
Արթուր Մելքումյանի և Պավլիկ Ղարսլյանի գլախավորությամբ բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ։ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, ովքեր նվաճել են իրենց կարիերայի առայժմ ամենալուրջ մեդալը։
Բանակայինների աշխարհի առաջնությունում հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ԶՈՒ ֆիզ պատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արման Դավթյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան