Չինաստանը ԱՄՆ-ին սպառնում է առաջին միջուկային հարվածով՝ AUKUS դաշինքի պատճառով
ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով նախկին գլխավոր քարտուղարի տեղակալ Շա Ցզուկանգը Չինաստանի իշխանություններին կոչ է արել ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրել Միացյալ Նահանգների գործողությունների ֆոնին: Daily Mail-ի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ըստ դիվանագետի՝ Պեկինը պետք է նախ հրաժարվի առաջինը միջուկային զենք չկիրառելու քաղաքականությունից և հակահարված տա Վաշինգտոնի ստեղծած նոր դաշինքներին:
«Մասնավորապես՝ խոսքը Միացյալ Նահանգների, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի միջև AUKUS դաշինքի մասին է: Այն ցույց է տալիս Չինաստանի հարևանությամբ այս երկրների աճող ռազմական ներկայությունը»,-ասել է Ցզուկանգը:
Նա նաև նշել է, որ Պեկինի ներկայիս քաղաքականությունը, որը գործում է 1960-ականներից, նրան տվել է «բարոյական վստահություն», բայց այն այլևս համահունչ չէ իրականությանը, համենայն դեպս, մինչև Չինաստանը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ, որ կողմերից ոչ մեկն առաջինը միջուկային զենք չի օգտագործի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները