Նյու Յորքի կենտրոնում տարհանել են Disney խանութի այցելուներին
Այս գիշեր Նյու Յորքում ոստիկանությունը տարհանել է Disney խանութի այցելուներին: Ըստ որոշ տեղեկությունների, պահակները հաղորդագրություն են ստացել ականապատման մասին: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների, մարդկանց սկսել են տարհանել առևտրի կենտրոնից այն բանից հետո, երբ անհայտ անձը զանգահարել է՝ հայտնելով ռումբի տեղադրման մասին: Դրանից հետո իրավապահ մարմինների աշխատակիցներն ամբողջությամբ շրջափակել են շենքը և արգելափակել այն:
Ավելի ուշ շրջափակումը հանվել է։ Դեպքի պատճառների վերաբերյալ ոստիկանությունը պաշտոնական մեկնաբանությունները դեռ չի հաղորդել։