Նիկոլի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում աննկարագրելի թույլ էր. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթին.
«Նիկոլի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային աննկարագրելի թույլ էր։
Ալիևի երեկվա ստերին, մանիպուլյացիաներին, աքլորացած լտկիությանը պատասխանելու, իրականությունը ներկայացնելու, Արցախյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը բացահայտելու փոխարեն մենք ականատեսը եղանք երերուն խոսքի։
Ալիևից հետո նա պարզապես պարտավոր էր նորից տեսագրել իր ուղերձը, իսկ եթե սա նորն է, ապա պատկերացնում եմ, թե ինչ անողնաշարություն էր նախորդ տարբերակը։
Արցախյան պատերազմի հանգամանքների միջազգային հետաքննության պահանջ (ինչի մասին խոսում եմ անցյալ տարվա հոկտեմբերից), Արցախի դեօկուպացիա, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հայկական մշակութային եւ հոգեւոր կոթողների ոչնչացում, պետական մակարդակի քաղաքականության վերածված ադրբեջանական ֆաշիզմ, Թուրքիայի ուղղակի ներգրավում վերջին պատերազմին, Մերձավոր Արեւելքից գրոհայիններ…
Ոչ մի խոսք, ոչ մի ծպտուն, ոչ մի փաստարկ։
Դրա փոխարեն՝ «թավշյա հեղափոխություն» և «ժողովրդավար ընտրություններ» և «խաղաղության դարաշրջան»։
Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը։ Խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը։
Եւ այսքանից հետո ձեզ թվում է, որ աշխարհում մեզ հարգու՞մ են կամ պիտի հարգե՞ն։
Երեկ կանխատեսում էի, որ կապիտուլյանտը այսօր հեզաճկուն պորտապար է պարելու։ Ճիշտ էի»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության տարածաշրջանում կայուն խաղաղության համար. Փաշինյան
- Հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը. Մամիջանյան
- «Ալիևը կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի և Քոչարյանի մասին հիշատակման»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան