Չինաստանի ժողովրդական բանկի հայտարարությունից հետո Բիթքոինը էժանացել է 3 հազար դոլարով
Այն բանից հետո, երբ Չինաստանի Ժողովրդական բանկը (PBOC) հայտարարեց կրիպտոարժույթով բոլոր գործարքների արգելքի մասին՝ ուրբաթ օրը մեկ ժամում բիթքոինի գինը նվազեց ավելի քան 3000 դոլարով (6%): Լուրը հաղորդում է «Գազետա ռու»-ն:
Օրվա ընթացքում կրիպտոարժույթի գինը հասավ 42,5 հազար դոլարի, այն դեպքում, երբ առավոտյան դրա արժեքը գերազանցել էր 45 հազար դոլարը:
Ըստ կարգավորիչի հաղորդման՝ բիթքոինի և այլ թվային ակտիվների օգտագործմամբ բոլոր գործարքները համարվում են անօրինական ֆինանսական գործունեություն: Արգելքի տակ են ընկել նաև այն ծառայությունները, որոնք կրիպտոարժույթների բիրժաները մատուցում են ՉԺՀ-ի բնակիչներին:
Բիթքոինի ինքնարժեքի նվազման ֆոնին ալտկոինների արժեքը նույնպես նվազել են: Ethereum-ի գինը նվազել է 7%-ով, իսկ Cardano-ինը և Binance Coin-ինը՝ 6%-ով:
Ավելի վաղ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Աքմալ Նազիրովն ասել էր, որ այս տարվա վերջին բիթքոինի գինը կարող է բարձրանալ մինչեւ 73-75 հազար դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան