Սննդաբանները թվարկել են նախաճաշի 4 վտանգավոր մթերքները
Սննդաբանները նշել են նախաճաշի հայտնի մթերքները, որոնք կարող են առաջացնել վաղաժամ ծերացում: Այդ մասին գրում է Rosbalt-ը:
Ըստ Eat This-ի՝ դրանք բոլորը հարուստ են շաքարով և մշակված ածխաջրերով, ուստի մեծացնում են բորբոքումները և բացասաբար են անդրադառնում աղիների վրա:
Խորհուրդ է տրվում չտարվել նրբաբլիթներով, դրանք հաճախ պարունակում են շատ շաքար և վերամշակված ալյուր, հատկապես երբ խոսքը գնում է թխելու համար նախատեսված կիսաֆաբրիկատի մասին:
Բեկոնը, երշիկը և այլ վերամշակված մսերը մեծացնում են սրտանոթային հիվանդությունների և ընդհանուր մահացության վտանգը:
Զտված ալյուրից և շաքարից պատրաստված քաղցր փաթիլները կարող են վաղաժամ ծերացնել մարմինը, եթե այն ամեն օր օգտագործել: Այս տեսակի նախաճաշի մյուս հետևանքներն են քաշի ավելացումը և աղիների վատ աշխատանքը:
Բացի այդ, շատ շաքար պարունակող հացաբուլկեղենն առաջացնում է մաշկի ծերացում` գլիկացման վերջնական արտադրության (AGEs) պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան