Ռուս խաղաղապահներն ապահովել են Բերձորի միջանցքով 65,000-րդ մեքենայի անվտանգ անցումը Արցախ և հակառակ ուղղությամբ
2020 թվականի նոյեմբերից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շուրջօրյա ռեժիմով ապահովել են մոտ 65 հազար մեքենայի և ավելի քան 230 հազար մարդու տեղաշարժի անվտանգությունը և սննդամթերքի ու տարբեր ապրանքների տեղափոխումը Բերձորի միջանցքով դեպի Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
«Ուղեկալի անձնակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, Շուրջօրյա անցագրային ռեժիմ է պահպանում «Բերձորի միջանցքով» տեղաշարժվող տրանսպորտային միջոցների համար: Յուրաքանչյուր մեքենա ենթակա է ստուգման, եթե այն կասկած է հարուցում, ապա զինծառայողները ստուգում են մեքենան: Անցակետով օրական անցնում է մոտ 200 մեքենա»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների դիտակետերը հագեցած են «Անցակետ» ամրություններով՝ այնտեղ մարտական պատրաստության դասեր, ինչպես նաև վարժանքներ անցակցնելու, խախտումները և հնարավոր հարձակումները կանխելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ամեն օր Արցախում լուծում են ավելի քան 100 տարբեր սոցիալական խնդիրներ
- Ռուս խաղաղապահներն Արցախի Հանրապետության 27 դիտակետերում պլանային համալիր վարժանք են անցկացրել
- Ռուս խաղաղապահները «Խաղաղության դասեր» են անցկացրել Արցախի կրթական հաստատություններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան