Սեպտեմբերի 26-ին ջահերթ՝ Ստեփանակերտում
Սեպտեմբերի 26-ին ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների, Ստեփանակերտում կկայանա «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ։
Մեկնարկը տրվելու է 18:00-ին Սբ. Հակոբ եկեղեցու բակից, որտեղ տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև մասնակիցները ջահերով կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
Երթի ամփոփում կլինի Ստեփանակերտի հուշահամալիրում ՝ խոնարհում նահատակված նվիրյալների հիշատակին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում