ԱՄՆ-ն թույլատրել է սահմանափակ ֆինանսական գործարքներ իրականացնել թալիբների հետ
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հրապարակել է երկու գլխավոր լիցենզիաներ, որոնք թույլ են տալիս գործողություններ իրականացնել «Թալիբան» արմատական շարժման և «Հաքքանի ցանց» դիվերսիոն խմբավորման հետ՝ Աֆղանստան մարդասիրական օգնություն, դեղորայք և գյուղմթերք ուղարկելու համար: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, Ֆինանսների նախարարության կողմից տրված լիցենզիաներից մեկը ԱՄՆ կառավարությանը, հասարակական կազմակերպություններին և որոշ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ին թույլ է տալիս գործարքներ կնքել պատժամիջոցների տակ հայտնված «Թալիբան»-ի և «Հաքքանի ցանց»-ի հետ՝ Աֆղանստանի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
ԱՄՆ ֆինանսների նախարարության երկրորդ լիցենզիան թույլ է տալիս սահմանափակ գործողություններ՝ Աֆղանստան սննդամթերքի, դեղորայքի և բժշկական սարքավորումների արտահանման և վերաարտահանման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները խնդրել են «տղամարդկանց» պաշտոններում աշխատող կանանց մնալ տանը
- Թալիբանը թույլատրել է օտարերկրացիներին լքել Աֆղանստանը
- Թուրքիան չի շտապի «Թալիբանի» կառավարությունը ճանաչելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում