Իրավունք 14:09 25/09/2021 Հայաստան

Արմեն Չարչյանի պաշտպանը խնդրեց դատարանին թույլ չտալ ուշացված արդարադատության

«Ստեղծված պայմաններում և նոր ի հայտ եկած հանգամանքների շրջանակներում  առկա են բոլոր նախադրյալները Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոց գրավով փոխարինելու համար»,-Երևանի ընդհանուր իավասության առաջին ատյանի դատարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստին ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա թվարկեց բժկական կենտրոնների կողմից տրված կլինիկական ախտորոշումները, մասնավորապես սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անվաբարարություն 2-րդ, 3-րդ ֆունկցիոնալ դաս, շաքարային դիաբետ 2-րդ տիպ, ինսուլին կախյալ, խրոնիկ երիկամային անբավարարություն, սրտամկանի սուր ինֆարկտ, երկկողմանի թոքաբորբ և այլն։  Ներարկվող ինսուլինը օրվա ընթացքում կազմում էր 92 միավոր, հետագայում միավորն ավելացել է՝ հասնելով 106 միավորի։

«Սրտամկանի սուր ինֆարկտը զարգացել է 2021 օգոստոսի 24-ին քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Է. Ալեքսանյանը։

Նա նշեց, որ բարձր է հավանականությունը սրտամկանի սուր ինֆարկտի կրկին առաջացման հնարավորությունը,  դրա մասին են վկայում միջնորդությանը կից ներկայացված բժշկական փաստաթղթերը։

«Հատկանշական է, որ Արմեն Չարչյանի մոտ առկա  կլինիկական ախտորոշումները գտնվում են կառավարության համապատասխան որոշման մեջ որպես խափանման միջոց կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների կողմնորոշիչ ցանկում նախատեսվող փորձագիտական հոդվածների հետ խիստ համապատասխանության մեջ»,- ասաց պաշտպանը։

Նա նշեց, որ խնդրում են Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց  կալանավորումը փոխվի  գրավով հենց ստեղծված իրավիճակի տեսանկյունից, որ ունի նոր հիվանդություններ, նախկինում առկա  առողջական վիճակի կտրուկ փոփոխման հանգամանք։

«Փորձաքննություն նշանակելը, հետագայում բժշկական հանձնաժողով ձևավորելը, փորձաքննության եզրակացություն  ստանալը կարող է տևել բավականին երկար ժամանակ, իսկ այս պահին պարոն Չարչյանը գտվում է  անզատության մեջ, կարող է բացասական հետևանքներ առաջացանի առողջական վիճակի վրա։ Դրա համար խնդրում ենք հարցը քննարկել  հենց ստեղծված իրավիճակի պայմաններում։ Որևէ կերպ չենք առարկում նաև հետագայում դատաբժշկական փորձաքննության նշանակելուն։

Այսինքն խնդրում ենք հարցը քննարկել ոչ թե այս պահի դրությամբ անհամատեղելիության  հարցի շրջանակներում, այլ զուտ ստեղծված իրավիճակի պայմաններում»,- ասաց պաշտպանը։

Էրիկ Ալեքսանյանի ներկայացմամբ երկրորդ նոր հանգամանքն նույնպես էական է խափանման միջոցը փոփոխելու հարցում։

«Արմեն Չարչյանը ձեռք է բերել նոր կարգավիճակ։ Այս պահի դրությամբ ԱԺ պատգամավոր է, Սահմանադրության ուժով օժտված է համապատասխան անձեռնմխելիությամբ։ Սահմանադրության 96-րդ հոդվածը մեզ հուշում է, որ անձը չի կարող  զրկվել ազատությունից, նրա անազատության մեջ գտնվելը պետք է ճանաչվի անօրինական, եթե չկա ԱԺ համապատասխան թույլտավությունը»,- ասաց նա։

Է. Ալեքսանյանի խոսքով, իրատեսական չէ դատախազության կանխատեսումը, որ ազատության մեջ Ա. Չարչյանը կխոչընդոտի քննությանը, մեկ ամիս գտնվել է ազատության մեջ, որևէ մեկի վրա չի ազդել, նոր ենթադրյալ արարք չի կատարել։ Նա նաև հիշեցրեց, որ վկաներից որևէ մեկը պարոն Չարչյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունք չի տվել։

«Իսկապես, շատ վատ է պարոն Չարչյանի առողջական վիճակը։ Կցանկանայի  դատախազը մինչև սույն դատական նիստին ներկայանալն ու այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելն այցելեր պարոն Չարչյանին ու տեսներ նրա վիճակը, շնչառությունը վատ վիճակում է, համապատասխան սարքերով է շնչում, գերթե չի վեր կենում անկողնուց»,- ասաց պաշտպանը։

Նա խնդրեց դատարանին թույլ չտալ ուշացված արդարադատության.  «Մանվել Գրիգորյանը հեռացավ կյանքից ուշացված արդարադատության պատճառով։ Եթե այն ժամանակ պաշտպանության կողմի միջնորդությունը հիմք ընդունվեր, ներկայացված էպիկրիզները հիմք ընդունվեին, ավելի շուտ ազատ արձակվեր, ուշացված արդարադատության հետ խնդիր չէինք ունենա, միգուցե հրատապ բժշկական միջամատությանների արդյունքում ողջ լինել։
Նույնն մենք ուզում ենք անել սույն քրեական գործո՞վ»։

Էրիկ Ալեքսանյանը խնդրեց դատարանին բավարարել իր միջնորդությունը, մեկ րոպե շուտ ազատ արձակել։

«Խնդրում եմ կայացնել արդարացի որոշում ու գրավի դիմաց անհապաղ ազատ արձակել։ 

Որպես գրավի նվազագույն չափ՝ դատարանին առաջարկում ենք 20 միլիոն դրամից սկսած, պատրաստ ենք վճարել յուրաքանչյուր գումար, միայն թե պարոն Չարչյանը գտնվի ազատության մեջ, որովհետև իր առողջությունից էլ ավելի կարևոր բան այս պահին առկա չէ», - ասաց պաշտպանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:06
Պատրաստ ենք ռադիկալ քայլերի՝ ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հրաժարականին հասնելու համար. Ֆան շարժման անդամ
«Մեր գործիքակազմն անսպառ է։ Մենք հայտարարել ենք՝ պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ՀՖՖ կազմի հրաժարականը, հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ՝...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՆԳ նախարար. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արագածի տարածաշրջանում բուք է
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Արագածի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա վրաերթի է ենթարկել հետիոտների
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ինչու է Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը «Էրեբունի»-ում վայրէջք կատարել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս պահին դեռևս որևէ պաշտոնական պարզաբանում չունի, թե ինչու է դեկտեմբերի 14-ին «Շիրակ ավիա»-ի...
Աղբյուր` Panorama.am
16:14
Խնդրի լուծման բանալին սպանդանոցների քանակը չէ. Իրավաբան
«Սննդամթերքի անվտանգությունը չափազանց առանցքային խնդիր է, սակայն դրա լուծումը սոսկ սպանդանոցներին առնչվող իրավիճակային կարգավորումները...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Արմեն Մելիքբեկյանը 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում
Աղբյուր` Panorama.am
15:44
Բարձրագույն խմբի առաջնությունում թիմերից մեկը պայմանավորված խաղերով է զբաղվում. Ֆան շարժումների անդամ
«Մենք գործ ունենք մի թիմի հետ, որը 5 տարվա աշխատանքը ձախողել է, իրենց հնչեցրած նոր ռազմավարությանն անվստահելի է»,- Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:40
ՌԴ ԳՇ պետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի դերին
Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկել Անդրկովկասում, և հիմնականում այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սերգեյ Մելքոնյան. Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հերթական հարձակմանը։ Նման համոզմունք է հայտնել պատմաբան Սերգեյ Մելքոնյանը, որն ուշի ուշով...
Աղբյուր` Panorama.am
14:58
Նման բան ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
«Ես տեղյակ եմ՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չունենք, ես չէի ուզենա բացել դրանց...
Աղբյուր` Panorama.am
14:53
Անապայի լողափերը ողողված են մազութով
Անապայի հատվածում ծովափրը ծածկված են մազուով։  4 հազար կամավորներ ներգրավվել են ափերի մաքրման, կենդանիների ու թռչունների լվացման...
Աղբյուր` Panorama.am
14:36
«Լավագույն ուսանող» մրցույթ. 37 ուսանող կստանա կրթաթոշակ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն...
Աղբյուր` Panorama.am
14:34
Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ
Աղբյուր` Panorama.am
14:25
Աճուրդի ամենաթանկ վաճառքը. Այվազովսկու կտավն աճուրդում վաճառվել է 130 միլիոն ռուբլով
Հայազգի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Գալաթայի աշտարակը լուսնի լույսի տակ» կտավը մոսկովյան աճուրդի տանը վաճառվել է...
Աղբյուր` Panorama.am
14:11
Լարսում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
14:05
Սոչիի շրջանում մեկ օրվա ընթացքում տեղումների ամսական նորմայից ավելի տեղումներ են դիտվել
Անցած 24 ժամվա ընթացքում Կրասնոդարի երկրամասում աննոմալ քանակությամբ տեղումներ են տեղացել, որը մոտ է ողջ օդերևութաբանական պատմության ռեկորդին։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Ամերիկյան Սենատում ներկայացվել է Արցախում էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ
Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան
«Հենց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ է Բաքուն գրավել Արցախը, ինչպես նաև հենց ՆԱՏՕ-ական թուրք գեներալ Էրսայն է որպես խորհրդական աշխատում Ադրբեջանի ՊՆ-ում...»։
Աղբյուր` Panorama.am
13:16
Աշխարհը չի կարող անտարբեր մնալ. Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազատազրկումը դատապարտելու կոչ
2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի իրավական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել
Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:47
Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ
ՆԳՆ-ից հայտնում են, որ մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
12:29
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում։ Ահազանգում է Երևանի ավագանու անդամ  Մեսրոպ Մանուկյանը։ Նա մանրամասնում է, որ խոսքը...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ալիևը Փաշինյանի հետ վերջին հանդիպումից տպավորություն է ստացել, որ Ադրբեջանի առաջադրած պայմանները կընդունվեն
«Մենք իրականում մեծ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Կոնվերս բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել հիմնական...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «1. 2025թ-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:49
Ալիևը խոսել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին և պարծեցել, որ Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին
Զենքերը, որոնք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր զենքեր են, որոնք վտանգ են ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
11:37
Հայկական կինոն՝ Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնում
Այս օրերին հայկական կինոն Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնի WORLD CINEMA ծրագրում է, իսկ Կերալայի 29-րդ միջազգային կիոփառատոնը բացվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}