Ցավակցողն է, որ ցավակցվելու է, հատկապես նրանք, որոնք ճանապարհի կեսից որոշեցին իրենց մարմիններն ավելի գնահատել, քան մեր ազգի հոգին. Բագրատ Սրբազան
«Երկնքի բաժին դարձած մեր եղբայրների ընտանիքներին․ «Սիրելինե՛ր, ցավը ձերը չէ։ Դուք ցավի առաջին կրողն եք, և մենք իրավունք չունենք այդ ցավը հրելու ձեր ընտանիքներից ներս։
Միևնույն ժամանակ ես խնդրում եմ, շատ եմ խնդրում ձեզ, որ թույլ չտաք խեղճության, տկարության զգացումով պատված լինի ձեր կյանքը, և մարդիկ էլ այդպես փորձեն ձեզ սփոփել։ Եթե որևէ մեկը սփոփման կարիք ունի, այդ ինքն է, որ ունի, ոչ թե ձեր անձերի միջոցով կամ ձեզ»»,- զորամասերից մեկում հուշապատի բացմանն ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։
Նա իր խոսքում նաև նշել է. «Եթե մեր զավակները, ձեր զավակները, մեր եղբայրները ձեզ իրենց համար առաջին տեղում դնեին, նահատակության փառքի պսակը չէին հանձն առնի։ Պետությունը, Հայրենիքը, արժանապատվությունը, այն ամենն, ինչով դուք մեծացրել եք մեր եղբայրներին, ինչով ապրել եք մեր եղբայրների հետ, այդ ամենն են եղել պատճառը։
Սրա համար նահատակության՝ Աստծու ճանապարհն անցած և իր բաժին դարձած մարդիկ ցավակցության կարիք չպիտի ունենան։
Ցավակցողն է, որ ցավակցվելու է, հատկապես նրանք, որոնք ճանապարհի կեսից որոշեցին իրենց մարմիններն ավելի գնահատել, քան մեր ազգի հոգին, հատկապես նրանք, որոնք ցորենի դատարկ հասկերի պես, գլուխները վեր բռնած, դեռ ապրում են մեր շարքերում»։
Հարակից հրապարակումներ`
- Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն. Բագրատ Սրբազան
- Վերադառնալու ենք Արցախ աշխարհ՝ որքան էլ որ դա շատերի համար լինի բեռ, լինի հոգնություն. Բագրատ սրբազան
- Նրանց կիսատ գործը Հաղթանակով հավերժացնելու. Բագրատ Սրբազան
- Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ. Բագրատ Սրբազան
- Որքան էլ, իբրև թե ցավում են, որ մեր տղաները նահատակվել են, գործողությունները՝ լրիվ հակառակ են. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան