Բոսֆորում բախվել են ռուսական և թուրքական բեռնատար նավերը
Ռուսական և թուրքական բեռնատար «Ռուսիչ-10» և «Tahsin Imamoglu» նավերը շաբաթ օրը բախվել են Բոսֆորի նեղուցում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությանը:
«Բախման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, վնասը հասցվել է միայն նավերին: Դեպքի վայր են ուղարկվել առափնյա ծառայության անվտանգության ջոկատներ»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Առափնյա ծառայության տվյալներով՝ շաբաթ օրն ավելի վաղ տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ, որը կրկին կապված է ռուսական նավի հետ:
«140 մետրանոց «Վոլժսկի-40» բեռնանավը, որը Թեքիրդաղից ուղևորվում էր Ռուսաստան, Բոսֆորից դուրս գալու ժամանակ բախվել էր ձկնորսական նավին, որից հետո առափնյա պահակախմբի քարշակները բեռնատար նավը տարել էին դեպի Ախիրքապի նավահանգիստ»,-հայտնել է գերատեսչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան