Գառնիում սեպտեմբերի 26-ին ազգային փոքրամասնությունները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը, պարերը, խոհանոցը
«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում, սեպտեմբերի 26-ին, ժամը 14-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի ՀՀ ազգային փոքրամասնություններին նվիրված «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող միջոցառում։
«Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ միջոցառման նպատակն է վերհանել, արժևորել ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանման կարևորությունը պետական և միջազգային հարթակում։
Հրեական, ռուսական, ասորական և եզդիական համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը, լուսանկարների ցուցադրությամբ էլ՝ այցելուները կծանոթանան ազգային փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգությանը։ Կներկայացվեն նաև ազգային պարերը, խոհանոցը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 25-26-ին
- Եվրոպական ժառանգության օրեր՝ Մեծամորից Էրեբունի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները