Ընդդիմադիրներին վիրավորելու դեպքերով պետք է Ոստիկանությանը և Դատախազությանը դնել փաստի առաջ. Դավիթ Հարությունյան
«Ընդդիմադիրների, նախկին պաշտոնատար անձանց հասցեին հնչած վիրավորանքներն այսօր էլ նույն սոցիալական հարթակներում շարունակվում են»,- խորհրդարանում կազմակերպված սահմանադրականության խնդիր առաջացնող իրավական ակտերը ՍԴ ներկայացնելու վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այսօր կարելի է իշխանությունների ընդունած վիրավորանքի քրեականացման դրույթն օգտագործել հենց ընդդիմությանը վիրավորելու բազմաթիվ դեպքերին:
Հարությունյանը նկատեց, որ ընդդիմադիր նախկին պաշտոնյաների վիրավորանքներն առաջին հերթին պայմանավորված են նրանց կողմից նախկինում պաշտոն զբաղեցնելու հետ:
«Ես ենթադրում եմ, որ տակտիկապես պետք է ուղղակի Ոստիկանությանը և Դատախազությանը դնել համապատասխան փաստի առաջ, այսինքն` ուղղակի հրապարակավ հայտնել կատարված հանցագործության մասին ու թող մարդիկ շարունակեն մերժել քրեական գործերի հարուցումը»,-հայտնեց նախկին նախարարը և պնդեց, որ երբ իշխանությունները կսկսեն մերժել ընդդիմադիներին վիրավորելու դեպքերով հայցերը, ապա դրանց ցույց կտան, որ այդ օրենքի ընդունումն ակնհայտորեն քաղաքական ուղղորդում ունի:
Հարությունյանը գտնում է, որ ընդդիմությունն այդ ուղղությամբ պետք է քայլեր մշակի՝ որոշելով, դատարանների՞ միջոցով կհասնեն ՍԴ, թե միանգամից ԱԺ ընդդիմադիր պատգամավորների դիմումների միջոցով:
Արդարադատության նախկին նախարարն առաջարկեց մարտավարական քայլերը քննարկել առանց լրագրողների մասնակցության, ինչը և արվեց՝ կազմակերպիչների կողմից փակելով քնարկումները:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունները քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ դրսևորու են խայտառակություններ.Ռուբեն Մելիքյան
- Իշխանական աթոռներին նստածները իրենց դուրեկան ցանկացած նախադասություն օրենք են դարձնում. Աննա Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա