Երրորդ աշխարհի երկիրը. Թրամփը պատմել է, թե ինչ ապագա է սպասվում ԱՄՆ-ին
Մեքսիկայի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի սրման պատճառով ԱՄՆ-ն կարող է վերածվել «երրորդ աշխարհի երկրի», հայտարարել է Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Մեր սահմանին երբեք նման բան չի եղել, ինչ կատարվում է հիմա։ Միլիոնավոր մարդիկ են ժամանել»,- արձագանքել է Թրամփը երկրում շարունակվող միգրացիոն ճգնաժամի մասին։
Ըստ վերջին տվյալների, ներկայումս ամերիկյան Դել Ռիո`Մեքսիկայի հետ սահմանին գտնվող քաղաքում, կա մոտ 16 հազար փախստական, որոնց մեծ մասը Հաիթիի քաղաքացիներ են: Նրանք ակնկալում են ամերիկյան կողմից ստանալ «ժամանակավորապես պաշտպանվածի» կարգավիճակ՝ երկրաշարժից ավերված հայրենիք վերադառնալուց խուսափելու համար:
Ավելի վաղ գործակալությունը պատմել էր, թե ինչպես է Դոնալդ Թրամփը հերթական անգամ ակնարկել իր մասնակցության մասին 2024 թվականի նախագահական ընտրություններին:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփի հետ լուսանկարվելու համար ռուսաստանցին վճարել է 100 հազար դոլար
- Թրամփը ցանկանում է մենամարտել Բայդենի հետ բռնցքամարտի ռինգում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում