Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել մարդուն, որն Աֆղանստանում առևանգում էր կատարել
Աֆղանստանի Հերարտ քաղաքում «Թալիբան» շարժումը հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել մարդու առևանգման համար մեղադրվածին: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին Twitter-ում հայտնել է աֆղան լրագրող Բաշիր Ահմադ Քասանին:
Ըստ Sputnik-Աֆղանստանի՝ երկրում հրապարակային մահապատիժն առաջին անգամն է տեղի ունենում երկար ժամանակվա դադարից հոտո:
Սեպտեմբերի 23-ին թալիբների հիմնադիրներից մեկը՝ մոլլա Նորուդդին Թուրաբին, որը Աֆղանստանի ժամանակավոր կառավարության բանտերի նախարարն է, հայտարարել էր, որ շարժումը մտադիր է վերսկսել հանցագործությունների համար մահապատիժներն ու անդամահատումները:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում են Աֆղանստանում մահապատիժները և անդամահատումները վերսկսելու թալիբների ծրագրերը:
Թալիբները նախկինում քննադատության էին ենթարկվել Քաբուլի սպորտային մարզադաշտում կամ հսկայական մզկիթի տարածքում կիրառվող պատիժների համար:
Աֆղանստանում դատապարտված մարդասպանների մահապատիժները սովորաբար կատարվում էին զոհի ընտանիքի անդամի կողմից գլխին մեկ կրակոցով: Դատապարտված գողերի համար պատիժը ձեռքի անդամահատումն էր: Ձեռքն ու ոտքն անդամահատում էին մայրուղու վրա կատարած կողոպուտի համար:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները տասնյակ հազարավոր հատուկ ջոկատայիններ են տեղակայել Տաջիկստանի հետ սահմանակից նահանգում
- Թուրքիան չի շտապի «Թալիբանի» կառավարությունը ճանաչելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում