Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է յոթ մարդ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, 9-ը վիրավորվել են:
«Յոթ մարդ զոհվել է, ևս 9-ը՝ վիրավորվել Մոգադիշոյի Էլ Գաբ շրջանում մահապարտի պայթյունի հետևանքով»,- ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ իր Twitter-ի էջում գրել է տեղի SNTV News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ինչպես հայտնում է Garowe պորտալը, պայթյունը տեղի է ունեցել նախագահական նստավայրի մոտ:
Պորտալի տվյալներով՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Ալ-Շաբաբ» արմատական խմբավորման գրոհայինները, որոնք կապված են«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ:
Ավելի վաղ «Somali Guardian»-ը հայտնել էր, որ Սոմալիի հարավում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման մասին, որի հետևանքով զոհվել էր յոթ խաղաղապահ: Ահաբեկչության պատասխանատվությունը կրկին ստանձնել էին «Ալ-Շաբաբի» զինյալները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում