Ռուսաստանում հինգ օր անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսի հետևանքով մահվան ավելի քան 800 դեպք
Ռուսաստանում հինգ օր անընդմեջ օրական գրանցվում է կորոնավիրուսից մահացության ավելի քան 800 դեպք, իսկ սեպտեմբերի 25-ին այն կազմել է 822: Համաճարակի դեմ պայքարի ՌԴ օպերատիվ շտաբի հաղորդագրությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն :
Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 22,041 դեպք, մեկ օր առաջ՝ 21,379 դեպք:
Նշվում է, որ հիվանդների 8.2%-ը կլինիկական ախտանիշներ չեն ունեցել: Անցած 1 օրվա ընթացքում COVID-19-ից ապաքինվել է 15,828 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում դեպքերի քանակով առաջատարներն են Մոսկվան (2893), Սանկտ Պետերբուրգը (1874), Մոսկվայի մարզը (1008): Ամենաքիչ դեպքերը հայտնաբերվել են Չուկոտկայի (15) և Նենեցյան ինքնավար (13) մարզերում:
Համաճարակի սկզբից ի վեր Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 7,376,374 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում մահացել է 202,273 մարդ, ապաքինվել՝ 6,574,608-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները