
ԱՄՆ-ում աֆղանստանցի փախստականները հարձակվել են ամերիկացի զինվորի վրա
Ամերիկացի զինվորը պնդում է, որ հարձակման է ենթարկվել մի խումբ աֆղան փախստականների կողմից, որոնք ժամանակավորապես պահվում են Նյու Մեքսիկոյում տեղակայված բանակի բազայում: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Fox News-ը:
Լրատվական գործակալությունը նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին՝ աֆղան փախստականների բնակելի համալիրի մոտ, ԱՄՆ բանակի Ֆորտ Բլիս ֆորպոստում: Զինծառայողը պնդում է, որ իր վրա հարձակվել է «տարհանված տղամարդկանց փոքր խումբը»:
«Մենք լուրջ ենք վերաբերվում մեղադրանքին և գործը փոխանցում ենք ՀԴԲ-ին: Մեր զինծառայողների, ինչպես նաև մեր բազայում գտնվողների անվտանգությունը և բարեկեցությունն ամենակարևորն են»,-հայտնել է Ֆորտ Բլիսի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հետախուզությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ Ժանեթ Հարփերը հաստատել է, որ բյուրոն տեղեկություն է ստացել միջադեպի մասին և այդ փաստի վերաբերյալ արդեն սկսել է հետաքննություն վարել:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին