Երկու թալիբ է զոհվել է Ջալալաբադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Առնվազն 2 մարդ է զոհվել և 6-ը՝ վիրավորվել Աֆղանստանի արևելքում՝ Նանգարհար նահանգի Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Pajhwok լրատվական գործակալությունը:
Ըստ հաղորդագրության՝ վարչական շենքին հարող բանուկ փողոցներից մեկում պայթուցիկ սարք է գործարկվել: Ինչպես պարզաբանում է Tolo News-ը՝ պայթյունը տեղի է ունեցել Նանգարհարի նահանգապետի գրասենյակի մոտ: Զոհվածների ու վիրավորների թվում են երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալները:
Սա վերջին տարիներին առաջին նման միջադեպը չէ այս նահանգում: Այս շաբաթ Նանգարհարում տեղի ունեցած պայթյունների և զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, մինչդեռ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարում են, որ օպերատիվ միջոցառումներ են իրականացնում տարածաշրջանում «Խորասանի Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին բռնելու համար: Այդ կազմակերպությունը «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության մասնաճյուղն է:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները տասնյակ հազարավոր հատուկ ջոկատայիններ են տեղակայել Տաջիկստանի հետ սահմանակից նահանգում
- Թալիբները համաձայն չեն այն պայմանների հետ, որոնց կատարման դեպքում աշխարհը կճանաչի իրենց կառավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում