26.09.2021. Կորոնավիրուսի 925 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 հիվանդ
Հայաստանումերեկ կատարվել է 5836 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 627 հիվանդ, գրանցվել է մահվան 13 դեպք։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 258 545 դեպք, որոնցից 239 740-ն` առողջացած, 5251-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1202 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6453 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 352 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 688 640 թեստավորում:
Նշենք նաև, որ առողջապահության նախարարը վերջերս, պատվաստման մասին տրված հարցերին ի պատասխան, հայտնել է, որ «11470 վարակակիրներից ընդամենը 286-ն են, որ պատվաստված են»։
Հարակից հրապարակումներ`
- 25.09.2021. Կորոնավիրուսով 25 հիվանդ է մահացել
- 24.09.2021. Կորոնավիրուսի 906 նոր դեպք է գրանցվել, մահացել է 18 հիվանդ
- 23.09.2021. Կորոնավիրուսով 23 հիվանդ է մահացել
- 22.09.2021. Կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- 21.09.2021. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել