Արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո
Արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո։ Այս հարցին հանգամանալից պատասխանել է Փաստաբանների պալատի նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը.
«Մեր կարծիքով՝ ոչ, առնվազն երկու պատճառով՝
.Առաջին՝ աշխատանքային օրենսգրքի 108 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողին գործատուն չի կարող օրենքով չնախատեսված դեպքում արգելել աշխատելը, իսկ առողջապահության նախարարի հրամանն ի ուրախություն մեզ օրենք չի, թեև նման ձգտումներ ունի:
.Երկրորդ՝ ըստ առողջապահության նախարարի հրամանի, աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման սերտիֆիկատը: Ինչպես տեսնում եք՝ ասվում է 14 օրը մեկ: Հրամանն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, հետևաբար հաշվարկը կատարվելու է հաջորդ օրվանից:
Մեր կարծիքով, բոլոր աշխատողներն ունեն հոկտեմբերի 2-ից հաշված 14 օր ժամանակ առաջին ՊՇՌ սերտիֆիկատը ներկայացնելու համար:
Այս ժամանակը մեզ համար բավարար կլինի իրավապաշտպանական գործողությունները կազմակերպելու համար:
Մոտ օրերս կհրապարակենք փաստաբանների տվյալները, որոնց կարող եք դիմել անվճար հիմունքներով, եթե ձեր իրավունքները կխախտեն:
Գործատուներին վերաբերող թեմային կանդրադառնամ մոտ օրերս: Միայն պետք է նշեմ, որ եթե գործատուն աշխատողի իրավունքները առողջապահության նախարարի հրամանի հիման վրա սահմանափակի, ապա կարող է լուրջ վնասների առջև կանգնել:
ԱՄՓՈՓՈՒՄ՝
1. Եթե հոկտեմբերի 1-ին գործատուն կպահանջի ՊՇՌ սերտիֆիկատ, կարող եք պնդել, որ դուք ունեք դեռևս 14 օր ժամանակ, առաջին ՊՇՌ սերտիֆիկատը բերելու համար.
2. Եթե ձեզ գործատուն չթույլատրի աշխատանքի, անպայման ստեղծեք ապացուցողական նյութեր, օրինակ՝ նամակ գրեք գործատուին, որ ինքը ձեզ չի թույլատրում, իսկ դուք պատրաստ եք աշխատելու, ինչպես նաև դիմեք «Ազատ կամք» նախաձեռնությանը.
3. Եթե գործատուն կարգապահական վարույթ է սկսում ձեր նկատմամբ, ապա դիմեք «Ազատ կամք» նախաձեռնությանը, [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ 010 440333 հեռախոսահամարին զանգահարելով.
4. Մենք մոտ օրերս կհրապարակենք մեր հետագա գործողությունների պլանը»:
Հարակից հրապարակումներ`
- Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան
- Արդյոք մենք ինքներս էլ չենք համարվում այդ բիզնես շահերի սպասարկման օբյեկտ. Արա Զոհրաբյան
- Համաչափության, խտրականության սկզբունքի արգելքները խախտված են, և մենք աղմուկ ենք բարձրացնելու. Արա Զոհրաբյան
- Պատվաստված լինելով ինչո՞ւ եք դիմակ կրում. Արա Զոհրաբյանի հարցը՝ Անահիտ Ավանեսյանին
- «Ազատ կամք»-ը կվիճարկի 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ նախարարի հրամանը
- Արա Զոհրաբյան. Չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ, առնվազն 2 պատճառով
- Արա Զոհրաբյան. Բժշակական փորձերն առանց մարդու համաձայնության իրականացնելը Սահմանադրությամբ արգելվում է
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին