Այս ծնկի եկած վիճակից պետք է դուրս գանք. Իշխան Սաղաթելյան
«Մենք երբեք չպետք է համակերպվենք պարտության հետ, այս ծնկի եկած վիճակից պետք է դուրս գանք»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այսօրվա հիշատակի երթը նաև իր մեջ ունի այդ խորհուրդ. «Այո, մենք ոտքի ենք կանգնելու, տեր ենք մեր երկրին, հայրենիքին, մեր սուրբ նահատակների թափած արյունը հանուն հայրենիքի զուր չի անցնելու և իրենց գործը շարունակող լինելու է։
Մենք ոտքի ենք կանգնելու, համախմբվելու ենք մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»,- ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ արեց իշխանությունը պատերազմից հետո այս մեկ տարում, Ի. Սաղաթելյանը պատասխանեց. «Երկրում ստեղծված ճգնաժամը շարունակում է մնալ չհաղթահարված, քանի որ ճգնաժամը ստեղծողները, երկիրն աղետի բերած իշխանությունը շարունակում է մնալ իշխանության։ Երկիրը վտանգի տակ է, Հայաստանին սպառնացող վտանգներն օրեցօր խորանում են, իսկ իշխանություններն այդ վտանգներն ի վիճակի չեն չեզոքացնել»։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ իրենց օրակարգը շարունակում է մնալ նույնը՝ պետք է կանխել Հայաստանի թուրքացումը, երկիրը դուրս բերել այս իրավիճակից, պարտավոր են հաղթահարել այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ գլխավոր խոչընդոտ՝ այսօրվա իշխանությունները, որոնց հեռացումն, իրոք, անհրաժեշտություն է։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր
- Սեյրան Օհանյան. Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց մեկ նպատակով՝ բնաջնջել Արցախը և իր հայրենիքում ապրող հայ ժողովրդին
- Ղազինյան. Այսօրվա երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ
- Սեպտեմբերի 26-ին ժամը 18։30-ին կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր. «Հայաստան» դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա