Ջահերով երթը դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին
Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի կազմակերպած ջահերով երթը դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ խոնարհվելու համազգային երազանքների իրագործման համար պայքարում ընկած մեր որդիների ու եղբայրների շիրիմների առջև:
Երթին մասնակցում է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորները։ Երթին միացել են բազմաթիվ քաղաքացիներ։
Երթի մասնակիցները շարժվում են սուրբ խաչի և զույգ պետականությունները խորհրդանշող դրոշների առաջնորդությամբ։
«Այս քայլերթի նպատակն է արձանագրել՝ մենք տերն ենք մեր նահատակների թափած արյան, իրենց գաղափարի ու նվիրումի արդյունքում գոյություն ունեցող մեր պետականության։ Կան շատուշատ հայորդիներ, ովքեր գիտակցելով մեր պետականության, ժողովրդի առաջ ծառացած այս դժվարին կացությունը, շարունակողն են այն պայքարի, որ դարեր ի վեր մղել են մեր փառապանծ նախնիները, շարունակեցին արցախյան վերջին պատերազմի մեր հերոսները։
Համոզված ենք՝ Հայաստանն ու Արցախն այս վիճակին հասցնող ոչ մի մարդ անպատիժ չի մնալու, մեր պայքարը շարունակվում է»,- հայտարարվեց քայլերթից առաջ։
Հարակից հրապարակումներ`
- Այս ծնկի եկած վիճակից պետք է դուրս գանք. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր
- Ղազինյան. Այսօրվա երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ
- Սեպտեմբերի 26-ին ժամը 18։30-ին կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր. «Հայաստան» դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա