
Ղազինյան. Այսօրվա երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը գրում է.
«Այսօր, ժամը 18.30 Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկում է ջահերով երթ դեպի Եռաբլուր՝ խոնարհվելու համազգային երազանքների իրագործման համար պայքարում ընկած մեր որդիների ու եղբայրների շիրիմների առջև:
Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, ում համար թանկ է Հայրենիքը, ով ունի ազգային արժանապատվություն և պատրաստ է պայքարել ՀԱՆՈՒՆ Հայաստանի ու Արցախի, ՀԱՆՈՒՆ մեր ազգային արժանապատվության:
Ուրեմն, հանդիպում ենք ժամը 18.30 Գարեգին Նժդեհի հրապարակում և ապացուցում ենք ինքներս մեզ և ամբողջ աշխարհին, որ Հայաստանն ու Արցախը տեր ունի և այդ տերը ՄԵՆՔ ԵՆՔ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ժամը 18։30-ին Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր։ Այն կազմակերպում է «Հայաստան» դաշինքը.
«2020 թվական։ Սեպտեմբերի 27։ Պատերազմ, որը կարող էր չլիներ։ Պատերազմ, որը կարող էինք հաղթել։ Պարտություն, որը ծրագրված էր։
Մեկ տարի անց մեղավորը պատժած չէ։
Սեպտեմբերի 26-ին ժամը 18։30-ին Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր։ Արի, մասնակցիր երթին և մոմավառությանը ի հիշատակ մեր հերոսների, մեր սուրբ նահատակների։
Ցույց տանք թշնամուն, որ հայը չի հանձնվել»։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին