Աղոթք Եռաբլուրում
Դեպի Եռաբլուր «Հայաստան» դաշինքի կազմակերպած ջահերով երթի մասնակիցներն արդեն զինվորական պանթեոնում են։ Այնտեղ հնչեց տերունական աղոթք։
«Այս պատերազմում պարտվողներ եղան, բայց այդ պարտվողները մեր նահատակ զինվորներ եղբայրները չէին։
Մեր զինվորներն իրենց փրկելու համար չէին, որ պատերազմի դաշտում էին։ Եթե որևէ մեկը կռիվ է մղում կամ պատերազմում է իր շահի համար, եթե վտանգվեց իր շահը, կփախչի պատերազմի դաշտից։
Եթե որևէ մեկը պատերազմում է իր կյանքի նյութական շահի համար, եթե վտանգվեց իր կյանքը, կփախչի պատերազմի դաշտից։ Բայց մեր զինվոր հայորդիները մահվան սպառնալիքի առջև երբևէ չլքեցին պատերազմի դաշտը, քանի որ իրենց պատերազմը, մեր պատերազմը գաղափարի, մեր հայրենիքի իրավունքի, ճշմարտության, մեր սրբությունների համար պատերազմ էր։
Մեր զինվոր նահատակ եղբայրներն ապրել ու ապրելու են հավետ՝ մեր սրտերում, մեր եկեղեցու աղոթքներում, մեր մանկան ճիչի մեջ, մեր մայրերի ուրախության արցունքներում, մեր միասնականության, մեր երկրի զորացման մեջ։
Այսօր մենք եկել ենք այստեղ հաստատելու՝ այս պատերազմում եղան պարտվողներ, բայց պարտվողները մեր զինվորները չէին»,- իր խոսքում ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։
Նա խնդրեց երթի մասնակիցներին իրենց ձեռքի կանթեղներն ամեն մեկը դնի մեկ շիրմաքարին։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը մասնակցում է նաև
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ջահերով երթը դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին
- Այս ծնկի եկած վիճակից պետք է դուրս գանք. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր
- Ղազինյան. Այսօրվա երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ
- Սեպտեմբերի 26-ին ժամը 18։30-ին կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր. «Հայաստան» դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա