Սեյրան Օհանյան. Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց մեկ նպատակով՝ բնաջնջել Արցախը և իր հայրենիքում ապրող հայ ժողովրդին
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ, Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ։
Նա իր խոսքն ուղղում է հայ ժողովրդին, սպաներին ու ենթասպաներին, զինվորներին, կամավորականներին, երկրապահներին, հանուն հայրենիքի նահատակված հերոսների մայրերին ու հայրերին, քույրերին ու եղբայրներին.
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա։ Նրանց նպատակը մեկն էր՝ բնաջնջել Արցախը և իր հայրենիքում ապրող, արարող, խաղաղ հայ ժողովրդին։ Դրա վառ ապացույցն են արգելված զինատեսակներով մարտական գործողությունները, որոնք թիրախավորել էին ոչ միայն ողջ սահմանագիծը, այլև խաղաղ բնակավայրերը, տները, դպրոցները, եկեղեցիները, հիվանդանոցները, նույնիսկ մարդասիրական միջանցք չտրամադրելով վիրավորների, խաղաղ բնակիչների տարհանման համար։ Այս ամենն ուղեկցվել է հակառակորդի կողմից հատուկ դաժանությամբ իրականացված ծանրագույն հանցագործություններով։
Թուրք-ադրբեջանական տանդեմի հանցագործությունները շարունակվեցին նաև 44-օրյա պատերազմից հետո, և այսօր Արցախը կանգնած է լրջագույն խնդիրների առջև։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ վտանգված են Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը։ ...
Առավել քան վստահ եմ, որ ճիշտ կառավարման պայմաններում պետությունը պարտավոր էր հասնել հաջողության։ Իսկ այսօր մեր հայրենիքի ճակատագրով մտահոգ համարձակ և վճռական անհատների ներքին ու արտաքին գրագետ քաղաքականություն վարելու շնորհիվ մենք կարող ենք ունենալ արժանապատիվ խաղաղություն, բարեկեցիկ հայրենիք, ուժեղ, անվտանգ Արցախ և Հայաստան»։
Սեյրան Օհանյանի ուղերձն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Այսօր լիակատար անկախության մասին դժվար է խոսել
- Ընդդիմությունը գտնում է՝ իշխանությունները միտումնավոր են օգտագործում ադրբեջանական տեղանունները. Սեյրան Օհանյան
- Մենք մերժում ենք առանց հիմքերի Ադրբեջանի հետ խաղաղության խաբկանքի մեջ մտնելը.Սեյրան Օհանյան
- Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա. Սեյրան Օհանյան
- «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին. Սեյրան Օհանյան
- Իրավիճակը սահմանին լարման միտում ունի. Սեյրան Օհանյան
- Կամ պետք է քննենք 44-օրյա պատերազմի պատճառները, կամ պետք է դուրս գամ այստեղից. Սեյրան Օհանյան
- Սեյրան Օհանյանը հարցեր է տալիս «փայլուն» իշխանությանը
- Սեյրան Օհանյան. Իշխանությունն ավելի շատ անվտանգությունն իրականացնում է կենտրոնում, քան սահմաններում
- Սեյրան Օհանյան. Մեր քաղաքական նպատակադրումներն ու օրակարգը սպառված չեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան