ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր
Այսօր 18:30 Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկելու է «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:
NEWS.am-ի թղթակիցը դիմել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, թե արդյոք «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է երթին։ Պատգամավորը պատասխանել է, որ, այո, երկրորդ նախագահը ներկա կլինի և կմասնակցի երթ- մոմավառությանը:
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Այսօրվա երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ
- Սեպտեմբերի 26-ին ժամը 18։30-ին կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր. «Հայաստան» դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա