
Պատերազմն իր ռազմական բաղադրիչով շարունակում է ակտուալ մնալ մեր տարածաշրջանում, Աբրահամ Գասպարյան
«Պատերազմն իր ռազմական բաղադրիչով շարունակում է ակտուալ մնալ մեր տարածաշրջանում, Ադրբեջանի զինված ուժերը շարոնակում են մնալ ՀՀ տարածքում և նրա ռազմատենչ հռետորաբանությունը չի դադարում հայկական երկու հանրապետությունների հասցեին»,- «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի գրասենյակում տեղի ունեցած «Անավարտ պատերազմ» խորագրով կլոր սեղանի մեկնարկին հայտնեց նրա հիմնադիր Աբրահամ Գասպարյանը:
Նա նկատեց, որ գործող իշխանությունը քարոզչական դաշտում չի կարողանում պատշաճ ուղերձներով պատասխանել այն ռազմաշունչ հռետորաբանությանը, որը գալիս է Բաքվից և Անկարայից:
«Տարածաշրջանում լուրջ տեկտոնային շարժեր են իրականացվում՝ Իրանի դեմ պատերազմի սպառնալիքից սկսված մինչև Իրան-ԱՄՆ միջուկային համաձայնագրի վերադարձի խնդիր»,- նկատեց քննարկման կազմակերպիչը և հավելեց, որ Սիրիայում ռուս-թուրքական համագործակցությունը դոմինոյի էֆեկտով անդրադարձել է Անդրկովկասում, իսկ Աֆղանստանից ահաբեկիչներին տեղափոխում և վերաբնակեցնում են Արցախի օկուպացված տարածքներում:
Նա նկատեց, որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մեր իշխանությունների ձգտումների ֆոնին Էրդողանը նվաստացուցիչ հայտարարություններ է անում ՀՀ իշխանությունների հասցեին:
Ըստ Աբրահամ Գասպարյանի՝ այս իրավիճակում ՀՀ գործող իշխանությունները խոսում են խաղաղություն հաստատելու և հաղորդակցության ուղիների բացման մասին:
Կլոր սեղանին մասնակցող ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը հայտնեց, որ հնարավոր չէ ունենալով թշնամական նման հռետորաբանությամբ թշնամի ու նրա հետ հասնել խաղաղության և հավելեց. «Նայած թե ինչի՞ գնով ես ձեռք բերում խաղաղությունդ, մեր վերացման, ոչնչացման գնով էլ կարող ես խաղաղություն ձեռք բերել»:
Բանախոսը պնդեց, որ խաղաղության պետք է հասնել ուժեղանալու միջոցով, իսկ պատերազմից հետո ցանկացած գործընթաց Հայաստանի օգտին չի եղել, քանի որ ընկած վիճակում ենք:
«Մենք ուեննք պարտված իշխանություն, որը չի կարող բանակցել և երկրի շահերը պաշտպանել»,-ասաց Եղիազարյանը և պնդեց, որ պարտված թիմը պետք է հեռանա և գան ուժեր, որոնք ի զորու են արժանապատիվ բանակցություներ տանել:
Փորձագետը շեշտեց, որ այս դեպքում դեռ չի դիտարկում հարցը, թե պատերազմի ելքը դավաճանության արդյունքո՞ւմ եղավ, թե ոչ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին