Ալիևը դժգոհ է,որ օտարերկրացիները առանց իրենց թույլատվության են այցելում Արցախ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Արցախում: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահ ուժերի գործունեությունը կարելի է դրական գնահատել: Իհարկե, կան պահեր, որոնք մեզ ձեռք չեն տալիս, որոնց շուրջ մենք հարցեր ունենք: Առաջին հերթին, դա կապված է օտարերկրյա քաղաքացիների՝ մեր հողեր անօրինական այցերի հետ»,-ասել է Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:
Նրանց խոսքով՝ «Ղարաբաղ այցելելու համար օտարեկրացիները պետք է Ադրբեջանից թույլատվություն ստանան»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Բերձորի միջանցքով 65,000-րդ մեքենայի անվտանգ անցումը Արցախ և հակառակ ուղղությամբ
- Ռուս խաղաղապահներն ամեն օր Արցախում լուծում են ավելի քան 100 տարբեր սոցիալական խնդիրներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին