Անկարան ձգտում է փոխել ուժերի հարաբերակցությունը Անդրկովկասում և Լիբիայում` Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու համար․ քաղաքագետ
Անկարան հեշտությամբ երես կթեքի Մոսկվայից, եթե ավելի շահավետ համարի Արևմուտքի հետ կապերը: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, InfoBrics պորտալի հոդվածում գրում է քաղաքագետ Պոլ Անտոնոպուլոսը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 29-ին՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը:
«Հարց է առաջանում՝ արդյո՞ք Մոսկվան պետք է վստահի Անկարային, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք առաջնորդի բարեկամական հռետորաբանությունը հաճախ փոխարինվում է թշնամականով», - ասում է փորձագետը:
Ըստ Անտոնոպուլոսի, երկու երկրների շահերը բախվում են մոլորակի շատ շրջաններում. Պուտինը փորձում է խաղաղություն պահպանել Սիրիայում, իսկ Էրդողանը, մեղմ ուժի և բանակի օգնությամբ, ցանկանում է վերադարձնել նախկին օսմանյան ունեցվածքը:
Քաղաքագետը նշել է, որ Թուրքիան հուսահատ փորձում է դառնալ մեծ տերություն, սակայն իրականությունն այն է, որ նրա ներկայությունը Մերձավոր Արևելքի հանրապետությունում ամբողջությամբ կախված է Ռուսաստանի կամքից: Բացի այդ, Անկարան ձգտում է փոխել ուժերի հարաբերակցությունը Անդրկովկասում և Լիբիայում`Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու համար, հավելել է նա:
Չնայած երկու տերությունների միջև առկա մի շարք հակասություններին, նրանք իրական հնարավորություն ունեն խորացնելու կապերն ու համագործակցությունը, ասում է Անտոնոպուլոսը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան շուտով քայլեր կձեռնարկի՝ վեց երկրներից բաղկացած հարթակ ստեղծելու համար՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու համար: Կարելի է ենթադրել, որ այս վեց երկրներն են Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, գրում է փորձագետը:
«Մինչ Էրդողանի՝ խնդիրների լուծման տարածաշրջանային հարթակ ստեղծելու առաջարկները դրական քայլ են ճիշտ ուղղությամբ՝ հաշվի առնելով նախկինում նրա հետևողական անվստահելի պահվածքն ու դավաճանությունները, Մոսկվան, մի կողմից, ոգևորությամբ կարող էր ընդունել նման դաշինքը, բայց նաև կվախենա՝ իմանալով, որ Թուրքիան շատ հաճախ հեշտությամբ շրջվում է դեպի Արևմուտք», - ամփոփել է փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում