
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից հրաժարվելու պատճառների մասին
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն հայտնել է, որ գազամատակարարման մասով 15 տարվա պայմանագիր է կնքվել Հունգարիայի հետ Բուլղարիայում, Սերբիայում և Հունգարիայում գազի փոխանցման ազգային համակարգերի մշակման ընկերությունների ջանքերի շնորհիվ: Նա նոր պայմանագրերի կարևոր բաղադրիչ է անվանել մատակարարումների երթուղիների դիվերսիֆիկացիան: Այս մաասին փոխանցում է «Լենտա․ռու»-ն:
«Այսօր կնքված երկարաժամկետ պայմանագրերը երաշխավորում են ռուսական գազի հուսալի, կայուն մատակարարումներ առաջիկա 15 տարիների ընթացքում»,-փաստաթղթի մանրամասները բացահայտեց Միլլերը:
Նրա խոսքով ՝ Բուդապեշտը առաջին գազը կստանա «Թուրքական հոսքի» խողովակներով և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազատարներով հոկտեմբերի 1-ին:
Սեպտեմբերի 7-ին «Գազպրոմը» երկարաժամկետ համաձայնագիր է ստորագրել Հունգարիայի հետ մինչև 2036 թվականը գազի մատակարարման վերաբերյալ: Տարեկան ծավալը կկազմի 4,5 միլիարդ խորանարդ մետր: Բուդապեշտ գազի մատակարարումները ենթադրում են Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից մասնակի մերժում, իսկ 3.5 միլիարդ խորանարդ մետրը կտրվի Սերբիայից, մեկ միլիարդը `Ավստրիայից: Պայմանագրի հետ կապված կարգավորումներ հնարավոր է միայն10 տարի անց: 2020 թվականին Ռուսաստանը Հունգարիա է արտահանել 8,6 միլիարդ խորանարդ մետր գազ:
Ուկրաինայի ԱԳՆ -ից հայտնել են, որ իրենք զարմացած ու հիասթափված են Հունգարիայի որոշումից: «Оператор ГТС Украина»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մակոգոնը խոստովանել է, որ Կիևը զգալիորեն կնվազեցնի կամ ամբողջությամբ կդադարեցնի Հունգարիա գազի տարանցումը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին