Քաղաքական 15:55 27/09/2021 Հայաստան

Գեղամ Նազարյան. Իսկ մենք դեռ երկար աշխատանք ունենք անելու

Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է ղարաբաղյան երրորդ պատերազմի ընթացքում, գրում է.

«Շատերը գործող վարչախմբին և նրա պարագլխին մեղադրում են պատերազմը չդադարեցնելու, չկանգնեցնելու մեջ: Մեղադրում են ու ճիշտ են անում, բայց վարչախմբի ղեկավարի, նրա նեղ թիմի թիվ մեկ հանցանքը ոչ թե պատերազմը չդադարեցնելն է, այլ այն մեր երկիր, մեր տուն, մեր ընտանիքներ բերելը:

Այս պատերազմն անխուսափելի չէր: Այս պատերազմը չպետք է լիներ, որքան էլ որ ռազմաշունչ հայտարարություններ անեին Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարները: Նմանատիպ հայտարարություններ եղել են սկսած 1995 թվականից: Այո, Ադրբեջանն անդադար զինվել է ու զինվել, անդադար սպառնացել ու սպառնացել է, բայց պատերազմը հնարավոր դարձավ միայն 2018-ի իշխանափոխությունից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո:

Մի՞թե մոռացել եք նիկոլ փաշինյանի հետևյալ հայտարարությունները՝ ոնց ուզում բանակցում ենք, բանակցում ենք մեր կետից, բանակցում ենք զրոյական կետից, ես ու Ալիևն ուղիղ կապ ենք հաստատել, երեսուն տարի մեր դիվանագետներն օտարի կոշիկներն են լիզել, Արցախը Հայաստան է և վերջ: Մի՞թե մոռացել եք Շուշիի սեպտեմբերի 2-ի քեֆն ու պարը:

Այո, պետք է մանրամասնորեն ուսումնասիրել, քննել, պարզել, թե ինչու պատերազմը չդադարեցվեց չորրորդ օրը, հոկտեմբերի 7-ին, 19-ին, մինչև նոյեմբերի 9-ը: Այսուհանդերձ, առաջին հերթին պետք է պարզել, հասկանալ, քննել, թե ինչու վարչախումբն իր հաստատակամ քայլերով մեր երկիր պատերազմ բերեց, մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս Թուրքիային բերեց: Երեսուն տարի Թուրքիան երազում էր Հարավային Կովկասում հայտնվելու ամրանալու մասին, երեսուն տարի երազում էր պատերազմ սկսելու համար, բայց չէր ստացվում, և մեկ հայտարարությամբ՝ Արցախը Հայաստան է և վերջ ու դրան հաջորդած Շուշիի պարով մեր երկիր պատերազմ բերեց:

Ու որևէ մեկը թող չմոռանա սեպտեմբերի 27-ին, պատերազմից ժամեր անց նիկոլի Ազգային ժողովում ունեցած ելույթը, ավելի ճիշտ ելույթի այս հատվածը. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի...»:

Մի՞թե չեք հասկանում, որ նույնիսկ ամենաթույլ բանակն ունեցող երկրի առաջնորդը պատերազմից ժամեր անց նման հայտարարություն չէր անի, եթե անգամ հարձակման ենթարկված լիներ աշխարհի ամենահզոր բանակի կողմից: Մի՞թե պարզ չէ, որ նա հանրությանն արդեն տրամադրում էր պարտության, հասկացնելով, որ ելքը կանխորոշված է: Պարզապես մեր հզոր 18-20 տարեկան տղերքն իրենց հրամանատարների հետ մեկտեղ նախապես ծրագրված չորսօրյա պատերազմը վերածեցին 44-օրյայի»։

Մենք մեկընդմիշտ հասկանանք, որ ծրագրվածի համաձայն թուրքը պատերազմի արդեն չորրորդ կամ հինգերորդ օրը պետք է լիներ Ստեփանակերտում: Մեր տղերքը թույլ չտվեցին այս սցենարն իրականություն դառնա, այդ իսկ պատճառով մեր տղերքին չեն կարողանում ներել թշնամիները, դրա համար էլ անգամ այսօր սգո օր չհայտարարվեց, ոչ աշխատանքային օր չհայտարարվեց:

Ծրագրված պատերազմում ծրագրերը խառնվեցին: Սա թշնամուն հանգիստ չի տալիս: Իսկ այն փաստը, որ պատերազմի սկզբից մեկ տարի անց նիկոլը Եռաբլուրում հայտնվում է առավոտյան յոթին, վկայում է այն մասին, որ ինքը գիտակցում է թե ինչ է արել, գիտակցում է, թե իր մասին ինչ է մտածում հայը, և հատկապես հերոսի ծնողը, և գիտակցում է, որ շատ շուտով ինքը այլևս կպած չի լինելու իր աթոռին:

Իսկ մենք դեռ երկար աշխատանք ունենք անելու: Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովին, ապա այն, այո, անպայման պետք է ստեղծվի և անպայման պատասխան են տալու մեր երկիր պատերազմ բերածները: Բայց ամենակարևորն այն է, որ մենք, մեր ազգը հետևություններ անենք այս ամենից հետո որևէ մեկի մտքով նման ոճիր ծրագրելու միտք անգամ չառաջանա: Մենք վերջապես մի անգամ դասեր պետք է քաղենք և հետևություններ անենք:

Եվ հատուկ վերջում կրկնում եմ՝ երբեք չասեք, թե տղերքն էին ափսոս: Երբեք չասեք: Տղերքը արել են իրենց գործը, տղերքն իրենց ամենաթանկը գիտակցված նվիրել են հայրենիքին, իսկ դուք, իսկ մենք գոնե նրանց համարձակության մեկ տասներորդն ունենանք և աշխատանքը կորցնելու վախից չենթարկվենք վարչախմբի հակասահմանադրական պահանջներին և որոշումներին»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:00
Հայաստանի տարբեր շրջաններում գետնաբուքը շարունակվում է
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Սարսափելի դեպք Կրասնոյարսկում. Ուսանողուհին ծննդաբերել է զուգարանում, ապա երեխային գցել աղբամանի մեջ
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Կրասնոյարսկի շրջանում։ Կանսկ քաղաքում 17-ամյա ուսանողուհին ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում, ապա նորածին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ
Վրաստանի ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում են արևմտյան Վրաստանում առատ ձյան...
Աղբյուր` Panorama.am
22:45
Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}