ԵԽԽՎ-ն ևս հաստատեց․ Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ սիրիացի վարձկաններ են օգտագործվել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում այսօր քննարկվեց ու ընդունվեց Պոլ Գավանի պատրաստած զեկույցը։ Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված փոփոխության արդյունքում զեկույցի վերնագրում ավելացավ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»-ը՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները․ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»։
Զեկույցն ընդունվեց 80 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայներով։ Ամբողջությամբ դեմ էին քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները։
Զեկույցին ներկայացվել էր 29 փոփոխություններ, որոնց մեծ մասը Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակների կողմից։
Թուրքիայի պատվիրակ Ահմեդ Յիլդիզ հայտարարեց, թե զեկույցը կողմնակալ է ու չնայած ներկայացրել են մի շարք փոփոխություններ՝ ԵԽԽՎ-ն Բյուրոն դեմ է եղել դրանց։
Ահմեդ Յիլդիզը ներկայացրել էր զեկույցի փոփոխություն այն հատվածին, որը վերաբերում էր վարձկաններին։
Զեկույցում նշվում է Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ սիրիացի վարձկանների օգտագործումը, և Հայաստանի կողմից հայերի օգտագործումը։
Թուրքիան առաջարկեց զեկույցից հանել այս հատվածը, որը սակայն չընդունվեց։
Զեկույցն ընդունվեց առաջարկված որոշ փոփոխություններով։
Զեկույցի նախագիծն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակը մտահոգված է՝ հայերը նորից խոսում են ռևանշիզմի մասին
- ԵԽԽՎ-ն կքննարկի Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին