
Իշխանությունները սփյուռքի հետ ոչ թե չեն աշխատել, այլ չեն ցանկացել աշխատել. Թևան Պողոսյան
«Պետք է այն ուսումնսիրել և հասկանալ, թե ինչ զինատեսակ կարող է դառնալ Սփյուռքը, այն, ինչն արեցին մեր թշնամիները»,-«Genesis Armenia» ուղեղային կենտրոնի գրասենյակում տեղի է ունեցած «Անավարտ պատերազմ» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:
Նա պնդեց որ պետական մակարդակով դեսպանատների դեմ խնդիր չի դրվել տարբեր երկրներում ապրող սփյուռքի ներուժն օգտագործելու վերաբերյալ:
Պաղոսյանի ներկայացմամբ՝ նման գործողություններ անելու դեպքում Հայաստանի համար դրական արդյունքը միշտ էլ ապահովվել է և բերեց օրինակը, երբ մինչև 2016 թվականը Եվրախորհրդում Հայաստանի դեմ գրված երկու բանաձևերից մեկը ոչնչացվեց:
Նրա խոսքով՝ դրան նպաստեց իշխանության և ընդդիմության համատեղ պայքարը, բայց դրա փոխարեն անցավ Սարսանգի ջրամաբրի դեմ բանաձևը և արդյունքը եղավ 2016թ.-ի քառօրյա պատերազմը
Պողոսյանը գտնում է, որ սփյուռքի ներուժի համախմբումը պետք է լիներ Սփյուռքի Նախարարության խնդիրը:
«Այդ նախարարությունը պետք է իրականացներ սփյուռքի ուսումնասիրությունը, այլ ոչ թե պարզեր որտեղ ինչ հարուստ կամ մասնագետ հայ է ապրում և պետք է մտածեր, թե ինչպես կարող ենք այդ ռեսուրսներն իրար գումարելով աշխարհին ինչ-որ բան առաջարկենք»,-հայտնեց քաղաքագետը և հավելեց. «Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանն ունի նավթ, մենք՝ սփյուռք: Նավթը շուկայում վաճառվում է, մենք երբևէ քննարկե՞լ ենք Սփյուռքի ստեղծած արժեքն ինչպես ենք աշխարհին վաճառելու, քանի որ, եթե չվաճառես աշխարհին, ինչու մարդիկ պետք է հետաքրքրվեն Հայաստանի խնդրով»:
Պողոսյանի խոսքով՝ ցանկացած միջազգային հարաբերությունների հիմնական խնդիրը նախ դառնում է տեղական, երբ այն Հայաստանում է բարձրացվում է, իսկ երբ մեզանում նման հարց է դրվել, ապա հաջողություններ եղել են, բայց դրանք եղել է վնասի կառավարաման վերահսկման տրամաբանության մեջ:
«Ժամանակին նստել ձեռքերս բռնած սպասում էինք, երբ գիտեինք, որ ԵԽ մի ադրբեջանամետ պատգամավորի հանձնարարել են զեկույց պատրաստել և հենց նա զեկույցը պատրաստեց, նոր ձեռ ու ոտք էինք ընկել»,-հիշեց բանախոսը և շեշտեց, որ եթե նապտակ ունենայինք, ապա պետք է այնպես անեինք, որ ԵԽ բոլոր դռները նախօրոք բացեինք և մեր համար վտանգավոր գաղափարը դեռ չգործարկված սպանեինք
Անդրադառնալով 2018 թվականի իրադարձություններին՝ Թևան Պողայնան ասաց, որ շատ հեշտ ծրագրավորել էին, թե այստեղ ինչ էր կատարվելու և եթե ծրագիր կատարողներից մեկը չցանկանար գնալ գործողության, ապա ծրագրավորողները գիտեին, թե որ կոճակը սեղմեն կամ լծակը փոխեն, որ մի ուժն մյուսով փոխելով ստանային անհրաժեշտ արդյունքը:
Բանախոսն եկավ այն եզրակացության, որ իշխանությունները սփյուռքի և հարևան պետությունների հետ ոչ թե չեն աշխատել, այլ չեն ցանկացել աշխատել, և բերեց օրինակ. «Ինչպես է եղել, որ 1991-94 թվականներին կարողացել ենք Իրանի հետ հարաբերություններ հաստատել ավելի բարդ իրավիճակու և ազդեցություն ունենալ ամբողջ Միջին Արևելքում, իսկ դրանից հետո ամբողջը շղթայական ձևով կորցրեցիցնք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին