
Հայաստանի կանանց շախմատի հավաքականը մասնակցում է աշխարհի թիմային առաջնությանը
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի գլխավորած Հայաստանի կանանց շախմատի հավաքականը մեկնել է Իսպանիա: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, այդ երկրի Սիտժես քաղաքում այսօր մեկնարկում է աշխարհի թիմային առաջնությունը:
Հայաստանի ընտրանու կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը:
Մասնակից 12 թիմերը բաժանված են երկու խմբի: Մեր մարզուհիները կմրցեն Ռուսաստանի, Իսպանիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի և ֆրանսիայի պատվիրակների հետ:
Շրջանաձև մրցակարգով մասնակիցները միմյանց հետ կխաղան հինգ տուր:
Խմբերի առաջատար չորսական թիմերը կմտնեն հաջորդ փուլ և միմյանց հետ արագ շախմատում կմրցեն երկուական անգամ: Ոչ-ոքիի դեպքում կգործի բլիցը:
Այսօր մեր մարզուհիները կհանդիպեն նախ ֆրանսուհիների, /սկիզբը՝ ժամը 17. 00 –ին /, ապա ադրբեջանցիների / ժամը ՝ 20. 00 –ին / հետ:
Առաջնությունը եզրագիծը կհատի հոկտեմբերի 3-ին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին