
Հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների փորձի փոխանակում
ԵՄ «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը Եղեգնաձորում իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր հրշեջ փրկարարական ջոկատներում ծառայող կանայք:
Նախաձեռնության հեղինակն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Հանդիպումներ են նախատեսված նաև մյուս մարզերի և Երևանի կին հրշեջ-փրկարարների հետ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին