Քաղաքական 15:40 27/09/2021 Հայաստան

27.09.2021. «Հենակետ». Ադրբեջանը սկսել է բնակելի շենքեր կառուցել Շուշիում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ  անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություններ

Իլհամ Ալիևը, տեսակապի ձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, հայտարարել է, թե տարածաշրջանում խաղաղություն կլինի տարածքային ամբողջականության ճանաչման ու «Զանգեզուրի միջանցքի» դիմաց։ Ադրբեջանի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի անդամներին ու գլխավոր քարուղարությանն այլևս չօգտագորել Լեռնային Ղարաբաղ անվանումը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ, անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, նշել է․ «Ադրբեջանը, օգտվելով ինքնապաշտպանության իր իրավունքից՝ վերջ տվեց օկուպացիային, ինչը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՎՈւԱՄ-ի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի իր ռևանշիստական մոտեցումներից»:

Միևնույն ժամանակ, նա նշել է, թե Ադրբեջանը վճռական է հակամարտության հետևանքով տուժած տարածքներում ապրող հայազգի քաղաքացիներին իր քաղաքական, սոցիալական և տնտեսական տարածությունում վերաինտեգրելու հարցում։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Իլհամ Ալիևը «Национальная оборона» ռուսաստանյան պարբերականի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը զարգացնելու է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և ռուսաստանյան սպառազինության նոր տեսակների ձեռքբերման հայտ է ներկայացրել։

Սեպտեմբերի 20-ին «Երեք եղբայր-2021» միջազգային զորավարժություններում անցկացվել է «Բարձրաստիճան դիտորդների օր», որին մասնակցել են Զաքիր Հասանովը և Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նաղիևը, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատար Օմեր Էրթուղրուլ Էրբաքանը, Պակիստանի ԶՈւ անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Մումթազ Հուսեյնը, Ղազախստանից բարձրաստիճան հյուրեր: Իսկ սեպտեմբերի 21-ին Բաքվում տեղի է ունեցել «Երեք եղբայր 2021» միջազգային զորավարժությունների փակման հանդիսավոր արարողությունը։

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ՌՕՈւ անձնակազմի խումբը և ավիացիոն միջոցները մեկնել են Ստամբուլ՝ մասնակցելու «Տեխնոֆեստ-2021» փառատոնին, որը ընթացել է սեպտեմբերի 21-26-ը։  Միջոցառման շրջանակներում ցուցադրվել են Ադրբեջանի ՊՆ «Միգ-29» ինքնաթիռները, ինչպես նաև «Industryti qovan», Orbiter 2, Orbiter 3, Orbiter 4 ԱԹՍ-ները, որոնք արտադրվում են ադրբեջանական ձեռնարկություններում: 

Փառատոնին մասնակցող թուրքական F-16 և F-4  ու ադրբեջանական ՄիԳ -29 կործանիչները ցուցադրական թռիչքներ են իրականացրել Բոսֆորի նեղուցի վրայով: Թուրքիայի ՊՆ-ն տարածել է կործանիչների թռիչքները պատկերող տեսակադրեր: Էրդողանը հայտարարել է, թե հաջորդ տարի «Տեխնոֆեստ» տեխնոլոգիական փառատոնը միջազգային մակարդակով կկազմակերպվի Ադրբեջանում։

Ստամբուլում ընթացող «Տեխնոֆեստ» փառատոնի շրջանակում Ադրբեջանի նախագահին առընթեր քաղաքացիներին ծառայությունների մատուցման և սոցիալական նորարարությունների պետական գործակալությունն ու թուրքական «Baykar Makina» ընկերությունը հուշագիր են ստորագրել, որի նպատակը Ադրբեջանում Թուրքիայի հետ համատեղ նորարարությունների ոլորտում հետազոտությունների կենտրոն ստեղծելն է։

Շաբաթվա ընթացքում 2021 թ-ի մարտական պատրաստության պլանին համապատասխան՝ Ադրբեջանում շարունակվել են ադրբեջանական բանակի ականանետային ստորաբաժանումների մարտական պատրաստության ինտենսիվ վարժանքները:

Համացանցում են հայտնվել Ադրբեջանի հետ սահմանին իրանական ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղափոխման կադրերը: Ադրբեջանական մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել, որ Իրանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Արաքս գետի ափին:

Ադրբեջանական լրատվական տիրույթում իրանական զորավարժությունները շոու են անվանել։ Իսկ ըստ իրանական մամուլի հրապարակումների՝ Բաքուն ակտիվացրել է հակաիրանական քարոզչությունը՝ մասնավորապես այրվել և պղծվել են Իրանի ղեկավարության և իրանական հեղափոխության պահապանների դիմանկարները:

Եվ այս իրադարձությունների ֆոնին Ադրբեջանում կարևորվել է, որ սեպտեմբերի 20-ին Նախիջևանում Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը սկսել են համատեղ մարտավարական «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունները։

Ադրբեջանական լրատվականները հաղորդել են, թե ի պատասխան Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զորավարժությունների՝ Թուրքիան ռազմական տեխնիկա և մեծ թվով անձնակազմ է կուտակել Իրանի հետ սահմանին: Իրանի հետ սահման են ուղարկվել նաև ռմբակոծիչներ և Bayraktar TB2 գրոհային ԱԹՍ-ները:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը հայտարարել է, թե ամբողջ Ղարաբաղի տարածաշրջանը՝ ներառյալ Շուշի քաղաքը, կդառնա «կանաչ էներգիայի» գոտի:
Ադրբեջանը սկսել է բնակելի շենքեր կառուցել Շուշիում: Օգոստոսի 29-ին մեկնարկել է առաջին թաղամասի շինարարությունը, որտեղ 3, 4 և 5 հարկանի շենքեր են կառուցվելու: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ շատերն արդեն իրերն են հավաքում, իսկ ոմանք բողոքում են իշխանության առաջարկած ծրագրից։

Ադրբեջանի մեղվաբույծների ասոցիացիայի նախագահ Բադրադդին Հասրաթովը հայտարարել է, թե այս տարի Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքներում մեղվաբույծները մեղրի առատ բերք են ստացել։ Ըստ նրա՝ Ղարաբաղում մեղվաբուծության զարգացումը և առատ բերքը կհանգեցնեն մեղրի գնի նվազմանը:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը կազմակերպել է մի խումբ վրաց լրագրողների, բլոգերների և փորձագետների  այցը Արցախից գրավված տարածքներ: Այցի շրջանակներում հյուրերը եղել են նաև Շուշիում։

Իրանի ԱԳ փոխնախարար Մոհամմադ Քազիմ Սեջադփուրը և Թուրքիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հագգի Ույգուրը այց են կատարել Ակնայի (Աղդամի) շրջան: Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը կազմակերպել է նաև Ակնայի (Աղդամի) մի շարք նախկին բնակիչների այցելությունը այդ քաղաք։

Ադրբեջանական մամուլի ուշադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ ավելի քան 30 օտարերկրյա ճանապարհորդներ առաջին անգամ Ֆիզուլիի օդանավակայան փորձնական առևտրային թռիչքով այցելել են Ղարաբաղ:

Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունից հերքել են լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե Մռավի (Մուրովդաղի) թունելի 500 մետրանոց հատվածի շինարարությունն ավարտվել է, և ընդգծել, որ հորատման աշխատանքներն ավարտվել են միայն թունելի 70 մետրանոց հատվածում։

Շաբաթվա ընթացքում ադրբեջանական մեդիա տիրույթում տեղեկություններ են շրջանառվել Արցախից նոր տարածքներ վերցնելու վերաբերյալ: Համաձայն ադրբեջանական մամուլում շրջանառվող նոր քարտեզի՝ Մարտակերտ ու Մարտունի շրջանները գրեթե ամբողջությամբ հանձվելու են իրենց։ Ուշադրության է արժանացել նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի քարտեզը, որում ՌԴ ՊՆ-ն հեռացրել է նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմանն արտացոլող գծանշումը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ բրիտանական «Anglo Asian Mining Plc» ընկերությունը, որը զբաղվում է Ադրբեջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ, նախատեսում է սկսել հանքավայրերի մշակում Ղարաբաղի տարածքներում:

Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ փորձել են ներթափանցել Արցախի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող Քարվաճառի շրջան։ Ընդհանուր առմամբ, ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, ոստիկանության անցակետը շրջանցելու փորձի ժամանակ ձերբակալվել է 11 մարդ:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը քաղաքական հարց է: Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ կկառուցվեն Իգդիրից դեպի Նախիջևան տանող մայրուղիներ և երկաթուղիներ:

Ալիևը հայտարարել է, թե տարածաշրջանային «3+3» նախաձեռնությունը աջակցություն է գտել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի կողմից։ Վրաստանը ունի առարկություններ, իսկ Հայաստանը իր դիրքորոշումը չի հայտնել։

ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, թե Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի գործարկումը կարևոր  փուլ է թևակոխել և կարող է զգալի եկամուտ բերել Իրանին և Ռուսաստանին, ինչպես նաև Ադրբեջանին, որտեղով որ կանցնի երկաթուղային երթուղին:
Ադրբեջանից դեպի Ռուսաստան 450 հազար տոննա ռուսական ածուխի տարեկան փոխադրման նպատակով «Alliance Logistics» ըկերությունը շվեյցարական «MIR Trade AG» ընկերության հետ պայմանագիր է կնքել:

Բեռը փոխադրվելու է Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա երթուղով, որը մեծացնում է ապրանքների տարանցիկ հոսքը Ադրբեջանի տարածքով: Նշենք, որ «Alliance Logistics» ընկերությունը հանդիսանում է Ադրբեջանի երկաթուղիների բեռնափոխադրող:

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Կարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի ներկայացրած ուղղումը, որն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և կոչ է անում զեկույց կազմել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ խաղաղ բնակիչների դեմ արգելված զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին։

Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ Նիկոլ Փաշինյանին հղված շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը նշել է, թե Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։
Ադրբեջանական լրատամիջոցների հաղորդմամբ՝ Ակնայում (Աղդամ) հակատանկային ականի վրա պայթել է «Körpü-Bina-Tikinti» ընկերության էքսկավատորը։ Պատահարի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է։

Իլհամ Ալիևը ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է, թե միջազգային հանրությունը պետք է ստիպի Հայաստանին իրենց տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները:

Այլ թեմաներ

Ադրբեջանում վերջին օրերին քննարկման, դժգոհությունների ու մտահոգությունների հիմնական թեման երկրում նոր թանկացումներն են։ Փետրվարի 1-ից Ադրբեջանում կրկնապատկվել է ջրի սակագինը։ Հուլիսի 1-ից էլ թանկացել են բնական գազն ու էլեկտրաէներգիան։ Հիմա էլ սեպտեմբերի 15-ից Ադրբեջանում թանկացել է պրեմիում դասի բենզինը։ Փորձագետները գտնում են, որ բենզինի թանկացումը կապված է մենաշնորհի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» խախտումների համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}