Հոնկոնգում երեխան ընկել է տասներորդ հարկից և ողջ մնացել
Հոնկոնգի բարձրահարկ շենքի տասներորդ հարկից ընկած երկու տարեկան տղան գիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: «South China Morning Post»-ի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի, տեղի ժամանակով ժամը 10.00 -ին: Ինչպես նշում է թերթը, երկու տարեկան երեխայի 36-ամյա մայրն առավոտյան՝ ժամը իննի մոտ դուրս է եկել տնից, որպեսզի դստերը դպրոց տանի: Նրա բացակայության ժամանակ տղան արթնացել է, բարձրացել երկհարկանի մահճակալի վրա, որտեղից կարողացել է հասնել պատուհանին, որտեղից էլ ընկել է:
Ընկնելիս երեխան հարվածել է ութերորդ հարկի վրա գտնվող թիթեղյա հովանոցին, այնուհետև ընկել է մայթի վրա: Տղային գտել է տեղի բնակիչը և ոստիկանություն կանչել:
Վկայակոչելով ոստիկանական աղբյուրին՝ թերթը գրում է, որ երեխային գիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում: Աղբյուրը նաև նշում է, որ երեխայի Ինդոնեզիայի քաղաքացի մայրը, ամենայն հավանականությամբ, իրավապահների կողմից կկալանավորվի երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները