ՄԱԳԱՏԷ-ն հայտնում է՝ Իրանը չի կատարում միջուկային օբյեկտների մոնիտորինգի վերաբերյալ պայմանավորվածությունը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ Իրանը չի կատարում միջուկային օբյեկտների մոնիտորինգի մասին համաձայնագրի պայմանները: «The Hill»-ի տարածած լուրը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Կազմակերպությունը նշել է, որ իր տեսուչներին թույլ չեն տվել ստուգել Քերեջում ուրանի հարստացման կենտրոնախույզ տարաների արտադրության կենտրոնը, չնայած ավելի վաղ Թեհրանը խոստացել էր հասանելիություն ապահովել իր օբյեկտներին:
ՄԱԳԱՏԷ-ն նշել է, որ իր աշխատակիցներին թույլատրվել է ստուգել այլ օբյեկտներ: Հունիսին, Քերեջի կենտրոնը, ըստ «The New York Times»-ի, հարձակման էր ենթարկվել անօդաչուի կողմից, որն, ամենայն հավանականությամբ, արձակվել էր օբյեկտի մոտակայքում գտնվող իրանական տարածքից:
Ավելի վաղ Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել էին շարունակել փոխգործակցությունն առկա համագործակցության շրջանակներում: Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Թեհրանը ցանկանում է այնպիսի բանակցություններ վարել իր միջուկային ծրագրի շուրջ, որոնք կհանգեցնեն հակաիրանական պատժամիջոցների վերացմանը:
Նա ընդգծել էր, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի 15 զեկույցներ վկայում են միջուկային պարտավորությունների նկատմամբ Թեհրանի հավատարմության մասին, սակայն ԱՄՆ-ն իր հերթին չի կատարում իր պարտավորությունները և չի վերացնում Իրանի դեմ պատժամիջոցները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան